Վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ տնային կալանքի տակ գտնվող Քերոբյան Վահանին փոխարինելու հարցում իշխանություններիը կամուկացի մեջ են հայտնվել՝  չկողմնորոշվելով՝ ում նախարար նշանակել, այլևս կորցրել են իրենց ակտուալությունը. Թունյան Բաբոյի ու Պապոյան Գևորի  մրցակցությունն ավարտվել է վերջինիս հաղթանակով: Գևորը, մանավորապես, Հակոբյան Աննայի «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել է, որ առաջիկա օրերին պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատն ու մտնել Էկոնոմիկայի նախարարություն որպես տանուտեր՝ միաժամանակ հավաստիացնելով, որ այդ ամենին վերաբերում է մեծ պատասխանատվությամբ, քանի որ պետք է ղեկավարի Էկոնոմիկայի նախարարությունը, ինչը մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն է: 

 

Գևորը, ի տարբերություն Քերոբյան Վահանի, «տուպոյ անկյուն» չէ կարծես. նույնիսկ գիտական աստիճան ունի ու տևական ժամանակ զբաղվել է շուկայագիտությամբ՝ աշխատելով մասնավոր որոլտում, ինչպես նաև դասախոսելով: Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Թունյան Բաբոն շատ ավելի լավ տնտեսագետ է, քան այս մեկը (դատելով ԱԺ-ում նրա ծավալած գործունեությունից ու ելույթներից), ուստի առնվազը տեսականորեն պետք է որ Բաբոն Նիկոլի կողմից այսպես չառհամարհվեր: 

 

Հիմնական պատճառը, սակայն, որ Բաբոյի թեկնածությունը չի ողջունվել, թերևս Պապոյան Գևորի՝ Նիկոլի «խաղաղության» քարոզչութան հարցում առավել ակտիվ  դիրքորոշումն է. նա տարբեր հարցազրույցներում  իրեն պատռելով փորձում էր ապացուցել, որ «խաղաղության օրակարգը» այլընտրանք չունի նույնիսկ այն դեպքում, երբ Իլհամը Երևանն է ուզում: Մինչդեռ Բաբոն այդ հարցում կարծես թե այնքան էլ մեծ ակտիվություն չի դրսևորել: 

 

Տեսնես Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում է՞լ է Պապոյան Գևորը թուրքական նարատիվներն առաջ տանելու, թե՞ գլուխը կախ՝ իր գործն է անելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել